«Երջանկություն չես գնի, բայց փողերը կօգնեն հասնել դրան». Ֆրեդի Մերկուրին կդառնար 73 տարեկան
Ֆրեդի Մերկուրին ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին Զանզիբար կղզում, որը այդ ժամանակ բրիտանական գաղութ էր։ Նրա ծնողները ազգությամբ պարս էին իրանցիներ, որոնց դավանանքը զրադաշտականությունն էր։
Ֆրեդի Մերկուրին իր սիրուն՝ Մերի Օստինի հետ, ծանոթացել է 1970 թվականին, Լոնդոնում։ 19-ամյա աղջիկը այդ ժամանակ աշխատում էր մի մոդայիկ խանութում որպես վաճառողուհի, որտեղից հաճախ օգտվում էին տեղի ճանաչվածները. մասնավորապես, նաև 24-ամյա Ֆրեդին, որը որպես կանոն ընտրում էր էքստրավագանտ հագուստ և զարդեր։ Բազմակի փորձերից հետո, որը տևեց վեց ամիս, Ֆրեդիին հաջողվում է մտերմանալ աղջկա հետ։
րանք համեստ տուն վարձեցին և նկարչական քոլեջը նոր ավարտած Ֆրեդին գումար վաստակելու համար շուկայում մի կրպակ բացեց, որտեղ վաճառում էր իր նկարները և տարբեր հնոտիներ։ Նրանք այնքան քիչ գումար ունեին, որ հազիվ կարողացան վարագույրներ գնել, իսկ խոհանոցն ու լոգասենյակը հարևանների հետ համատեղ էին օգտագործում։
Ազատ ժամանակ Ֆրեդին երգում էր «Queen» խմբում։ 1972 թվականին խումբը պայմանագիր կնքեց Էմի ձայնագրման ստուդիայի հետ, թողարկվեց առաջին ալբոմը։ Խումբը ուղևորվեց համերգային շրջագայության Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ։ Ֆրեդին այնքան գումար վաստակեց, որ Մերիի հետ տեղափոխվեցին առանձին բնակարան։ Նրանց սիրավեպը յոթ տարի տևեց։
Այդ տարիների ընթացքում նա մեծ ճանաչում ստացավ, մեծ հոնորարներ էր վաստակում, նրա կատարումները հիթ-շքերթներն էին գլխավորում։ Նա հսկայական տուն գնեց Լոնդոնի կենտրոնում, սկսեց կատուներ պահել և ավելի շատ ժամանակ անցկացնում էր կատուների հետ, քան Մերիի։ Կամ հյուրախաղերում էր, կամ էլ ընկերների հետ երեկույթների էր գնում։ Իրենց հարաբերությունները փրկելու համար Մերին առաջարկեց երեխա ունենալ։ Ֆրեդին անակնկալի գալով բարկացավ։
Նա չէր պատկերացնում, թե ինքը ի՞նչ հայր կարող էր լինել։ Նա իրեն արդարացնելու համար, Մերիին մեղադրեց դրամաշորթության մեջ և ասաց.
«Բացի իմ ծնողներից և իմ կատուներից ոչ մեկ ինձնից այլևս գումար չի ստանա։ Ես գիտեմ, բոլորին միայն իմ փողերն են հետաքրքրում»։ Այսպես բարկացած դուրս գալով տնից, մի քանի օր անլուր անհետացավ։ Մի օր Մերիին զանգեց և մեծ դժվարությամբ խոստովանեց, որ ինքը չի կարող լավ հայր լինել, քանի որ ինքը հոմոսեքսուալիստ է։ Մերին հեռացավ, բայց նրանք մինչև Մերկուրիի կյանքի վերջին օրը մնացին լավ ընկերներ։