Մամուլ

Երկրի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է

ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալների համաձայն այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի (շատ ուժեղ) մագնիսական փոթորիկ։

Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ Արեգակի վրա տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ամենահզոր բռնկումը, և նոյեմբերի 12-ին հզոր մագնիսական փոթորիկ «կհարվածի» Երկրին։

Նոյեմբերի 13–ին աստիճանաբար այն կթուլանա, նոյեմբերի 14-23–ին կանխատեսվում են հանգիստ կամ թույլ փոթորիկներ։

Նոյեմբերի 24-27–ին սպասվում է երկրորդ ալիք. հնարավոր է թույլ փոթորիկ։ Իրավիճակը կկայունանա նոյեմբերի վերջին–դեկտեմբերի սկզբին։