Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի
Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի
Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Հարգելի’ քաղաքացիներ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`
Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- հայտնում է նախարարությունը։