Երկրաշարժից տուժել է 25 քաղաքացի. հղի կինը հոսպիտալացվել է
Երկրաշարժից տուժել է 25 քաղաքացի. հղի կինը հոսպիտալացվել է
Այսօր ժամը 20:30-ի դրությամբ քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ է դիմել 25 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:
Նշենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: