ՄամուլՏեսանյութ

«Երկու օր է քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ». Ուրիխանյան (Տեսանյութ)

«Երկու օր է քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ»։

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրենքի փաթեթների քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ես կիսում եմ գործընկերներիս մտահոգությունները՝ Երեւանի քաղաքապետին լիազորություններ տալու, ընդ որում, առանց շատ կոնկրետ ուրվագծելու, չափագրելու, հստակեցնելու այդ հարցը։ Որովհետեւ ունեմ մտահոգություններ քաղաքապետարանի կողմից այդ գործառույթը եւս պատշաճ կազմակերպելու իմաստով:

Երկու օր է հետեւում ենք մի վիճակի, երբ քննարկվում է, թե ինչ հագուստով են իր մոտ եկել երկու մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, կամ երբ են հեռախոսային խոսակցություն ունենում, կամ պատի տակ շարվելուց պատշաճ  կերպով են զգաստ կանգնել, թե ոչ, կամ ինչ տեւողությամբ են կանգնած սպասել եւ այլն»,-ասաց Ուրիխանյանն՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել