Մամուլ

Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ»

Պաշտպանության նախարարությունը տարին մեկնարկել է զինվորականների համար երկու մտահոգիչ որոշմամբ:

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության հունվարի 7-ի որոշմամբ՝ զինվորականների համար նախատեսված անվճար տրանսպորտային միջոցները այսուհետ չեն գործելու:

Օրինակ՝ Էջմիածնի զորամասում աշխատող Երևանում բնակվող զինվորականի համար այլևս անվճար երթուղի չի լինելու: Նույնը վերաբերում է Պաշտպանության նախարարության և մնացյալ բոլոր զինվորական հաստատություններին: Բայց սա դեռ ամենը չէ:

Զինվորականները Հայաստանում մշտապես փոքրիկ արտոնություններ են ունեցել, օրինակ՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվել են անվճար: Վարորդին ցույց են տվել զինվորական գրքույկը, ինչից հետո անվճար երթևեկել են, սակայն այսօր հայտնի է դարձել, որ զինվորականները զրկվում են նաև այս արտոնությունից:

Տպավորություն է, թե օրվա իշխանություններն անում են ամեն հնարավոր բան զինվորականներին հիասթափեցնելու, բանակը լուծարելու համար:

Մինչդեռ օրինակ՝ Ոստիկանությունում ճիշտ հակառակ պատկերն է: Աշխատավարձերն ու պարգևավճարները եռապատկվում են, արտոնություններն ընդլայնվում:

Կիսվեք էջում