Աշխարհ

Երկու ռուսական ինքնաթիռներ օդանավակայանին մոտենալիս աղետի ազդանշաններ են ուղարկել

Երկու ռուսական ինքնաթիռներ օդանավակայանին մոտենալիս աղետի ազդանշաններ են ուղարկել

S7 և Red Wings ավիաընկերությունների երկու ռուսական ինքնաթիռներ Բառնաուլ օդանավակայանին մոտենալիս միաժամանակ աղետի ազդանշաններ են ուղարկել, հայտնում է «Aviatorchina» Telegram ալիքը։

Telegram ալիքի տվյալներով՝ մառախուղի պատճառով ինքնաթիռները փոխել են ուղղությունը դեպի Բառնաուլ։ S7 ավիաընկերության չվերթը թռչում էր Նովոսիբիրսկ, իսկ Red Wings-ը՝ Նովոկուզնեցկ։

«Վայրէջքի համար մոտենալու ժամանակ երկու ինքնաթիռներն էլ հայտնել են վառելիքի ցածր մակարդակի մասին և հայտարարել «աղետի ազդանշան»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ դրա պատճառը վառելիքի ցածր մակարդակն է եղել։ Արդյունքում երկու ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայանում։ Ռոսավիացիան կատարվածը գնահատել է որպես ավիացիոն միջադեպ եւ սկսել է հետաքննել։

Ավելի վաղ РИА Новости-ն հայտնել էր, որ Մոսկվայից Նիժնեկամսկ թռչող Sukhoi Superjet ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Շերեմետևոյում՝ սենսորի խափանումից հետո:

Նախկինում հարյուրավոր ռուսներ գրեթե մեկ օր չէին կարողանում թռչել Եկատերինբուրգից Թաիլանդ։