«Երկու շաբաթ առաջ ենք իմացել, որ մրգի սառնարաններում մարմիններ են պահված». Արսեն Ղուկասյան
«Երկու շաբաթ առաջ ենք իմացել, որ մրգի սառնարաններում մարմիններ են պահված». Արսեն Ղուկասյան
Սրանք հլը շատ մարմիններ ունեն պահած, շատ։ Աստիճանաբար բացահայտվելու է , հանելու են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։ Հիշեցնենք, ծնողները փակել են Հերացի փողոցը՝դիահերձարանի հատվածից։
«Երկու շաբաթ առաջ իմացել ենք, որ մրգի սառնարաններում մարմիններ են պահված եղել։ Բայց ծնողները տեղյակ չեն եղել, որ մրգի սառնարաններում մարմիններ են պահված:
Կամ թաքցրած են, կամ այդպես են անում, որ ծնողները տեղյակ չլինեն, չգնան, չտեսնեն՝ ինչքան մարմին կա, որ այ սենց 200-ով կամ տասով ու քսանով տան, որ մեծ քանակ միանգամից չբացեն»,- ասաց նա։
Տեսանյութը ստորև