ԺամանցՕգտակար

Երկու հարց, որոնք կօգնեն ձեզ հասկանալ` նա ձեր կեսն է, թե ոչ

Երկու հարց, որոնք կօգնեն ձեզ հասկանալ` նա ձեր կեսն է, թե ոչ։ Հաճախ, կարևոր հարցերում, ինքներս մեզ հետ անկեղծ լինելու փոխարեն փորձում ենք հուզող հարցի պատասխանը ստանալ թեստերի, աստղագուշակների ու հոգեբանների միջոցով:

Եթե դուք մինչև վերջ համոզված չեք, որ ճիշտ մարդու եք ընտրել, որ նա է ձեր իրական կեսը, ապա անկեղծ պատասխանեք այս երկու հարցերին ու ինքներդ ձեզ համար կգտնեք լավագույն լուծումը:

Սիրում ե՞մ, իսկապես, նրան, թե ոչ․․․

Հարցը նրա սեքսուալ գրավչության կամ ձեր համատեղելի լինելու մեջ չէ, այլ փորձեք հասկանալ, թե հանուն նրա ինչի եք պատրաստ․․․

Դուք նրա համար կանե՞ք անհավանականը, կծախսե՞ք ձեր վերջին խնայողությունները, եթե պատասխանը դրական է, ապա վստահ քայլեք առաջ:

Իսկական սերը տալու և ոչ թե վերցնելու մեջ է, այն մեզ ավելի լավն է դարձնում, մենք կարողանում ենք գնահատել այն, ինչը ունենք:

Այս հարաբերությունները դրական ե՞ն ազդում կյանքիս վրա․․․

Փակեք աչքերը ու պատկերացրեք ձեր կյանքը առանց նրա: Փորձեք հասկանալ, թե ինչ զգացմունքներ ու վախեր է ձեր մեջ առաջացնում նման միտքը, իսկ պատասխանը ակնհայտ կդառնա:

Եթե դուք ավելի լավն եք դառնում, իսկ ձեր կանքը դրական շրջադարձ է ստանում, ապա մնացած հարցերը ևս կընթանան ճիշտ հունով:

Կիսվել