Երկու կապիկները, որոնցից Ճապոնիայում տուժել է 66 մարդ, ոչնչացվել են
Երկու կապիկները, որոնցից Ճապոնիայում տուժել է 66 մարդ, ոչնչացվել են
Պրեֆեկտուրայում վերջին շրջանում հաճախակի են դարձել տեղի բնակիչների վրա կենդանիների հարձակման դեպքերը, գրում է Shantnews.am-ը։ Հաղորդվում է հուլիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում 49 տուժածների մասին:
Այդ ժամանակ իշխանությունները կասկածում էին միայն մեկ կապիկի։ Նրան բռնելու համար որսորդներ են հրավիրել, որոնք որսացել են համապատասխան կենդանուն և վերացրել։
Սակայն հարձակումները շարունակվել են, ինչի հետևանքով տուժածների թիվը հասել է 66-ի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ կապիկին բռնել է ինդոնեզացի բանվորը, երբ կապիկը մտել է հանրակացարանի իր սենյակ և հարձակվել։ Երիտասարդը կենդանուն տապալել է գետնին, որից հետո մարդկանց օգնության է կանչել։ Ավելի ուշ կապիկին գնդակահարել են։