ՄամուլՏեսանյութ

Երկիրը վարի տվեց, մնացել է ծորակի ջուրը

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվեց, արդյոք համաձա՞յն են վարչապետի այս հայտարարության հետ։

«ՀՀ-ում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ, և ոչ թե բացում-փակում է՝ ըստ անհրաժեշտության»,- անհանգստություն է հայտնել վարչապետը։

Նա գրել է, որ Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը ծորակի ջուրը բաց թողնելն է։

«Ավելի լուրջ խնդիրներ կան։ Օրինակ՝ մեր տղաները, որ նստած են»,- ասաց անցորդներից մեկը։

Մի քաղաքացու կարծիքով էլ՝ հենց խնայելու նպատակով, ծորակի ջուրը ոչ ոք բաց չի թողնում։

«Սափրվելու ընթացքում ոչ ոք էլ բաց չի թողնում։ Իրենց հղփացածները՝ կարող է, բայց մեզ նման մարդը բաժակով ջուրը վերցնում ու փակում է»,- ասաց նա։

«Երկիրը վարի տվեց, մնացել է ծորակի ջուրը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք էջում