Ազատ խոսք

Երկիրը Արտակարգ դրություն է հայտարարված, եւ վարչապետը իր աշխատակազմին պարգեւատրել է 46.000 ԱՄՆ դոլար

Երկիրը Արտակարգ դրություն է հայտարարված, եւ վարչապետը իր աշխատակազմին պարգեւատրել է 46.000 ԱՄՆ դոլար

Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկիրը Արտակարգ դրություն է հայտարարված, եւ վարչապետը իր աշխատակազմին պարգեւատրել է 46.000 ԱՄՆ դոլար, բայց սովորական քաղաքացիները, ովքեր պարտքերի մեջ խճճվել են այսօր լույսերն են անջատել։

Էլ չասեմ տեղեկություններ ենք ստացել բաղանիսցի տասնյակ բնակիչներից, ովքեր նպաստառու չեն, թոշակ չեն ստանում եւ առանց աշխատանքի տանը մեկուսացված են: Բաղանիս գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում համայքապետարանի կողմից հատկացվող օգնություններից չեն օգտվել, քանի որ դպրոց հաճախող երեխա չունեն, կարիքավորների շարքերում չեն:

Մի՞թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ պարգեւավճարները փոխանցեր սահմանամերձ գյուղեր, որը կրակի տակ են ապրում ժողովուրդը, էդքանն էլ քիչ է՝ աշխատանք չունեն, կառավարությունից էլ ոչ մի տիպի օգնություն չեն ստացել»։

Կիսվել