Մամուլ

«Երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք որոշում»․ վարչապետ

«Երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք որոշում»․ վարչապետ

«2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով»,- այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք որոշում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է»,- նշեց նա։

«Պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա։

kalendar ton

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 ոչ աշխատանքային օրեր ունենք»,- նկատեց վարչապետը՝ շեշտելով, որ պետք է պետք է կյանքի այս ռեժիմին սովորել։

Կիսվել