«Երկար չեք սպասելու». Իշխան Սաղաթելյան
«Երկար չեք սպասելու». Իշխան Սաղաթելյան
Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենց նպատակն է առաջիկա գործընթացներին ներգրավվել երիտասարդներին.
«Առաջիկայում լինելու են գործընթացներ. օր, ժամ չեմ կարող ասել, բայց երկար չեք սպասելու»:
Լրագրողի դիտարկմանը՝ վերջին ասուլիսում հայտնեցիք, որ սկսվելու են ակտիվ գործընթացներ. դրանից անցել է 5 ամիս, Սաղաթելյանը նշել է. «5 չի անցել, 2 է անցել: Առանց փակագծեր բացելու՝ ասեմ, որ պետք է տեղի ունենան պրոցեսներ, որոնք կհանգեցնեն իշխանափոխության:
Առանց դրա որևէ հարց լուծել հնարավոր չէ… շատ սպասեցնել չենք տա»: