Ազատ խոսք

«Երկար ժամանակ է մտածում եմ` արտահայտվեմ, թե՞ ոչ». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար ժամանակ է մտածում եմ` ես էլ արտահայտվեմ, թե՞ ոչ: Եվ, այնուհանդերձ, փորձեմ ներկայացնել իմ կարծիքն Առողջապահության նախարար պարոն Թորոսյանի մասին:

Միանգամից ասեմ, որ նախկինում չեմ ճանաչել ու հիմա էլ առանձնակի մտերիմ հարաբերություններ չունեմ: Իմ համար աշխատանքի գնահատման հիմքում ընկած է նաև բազային մեծության նկատմամբ համեմատականը:

Հիշում եմ` առողջապահության գնումներն էի նայում ու նախկին նախարարի օրոք տարօրինակ զուգադիպությամբ կտրուկ աճում էր «Ինգո Արմենիա»-ից կատարվող գնումները, չկար մեծ հաշվով ռազմավարություն, խոսքեր-խոսքեր և ոչ մի տեսանելի փոփոխություն, մի խոսքով ճահիճ…

Հիմա ունենք ՎԵՐԱՓՈԽՈՒՄ, լավ, թե վատ, ամեն մեկը յուրովի կարող է չափել, բայց կրկնում եմ` իմ համար համեմատության բազան մնում են նախկինները ու, ըստ այդմ, համեմատությունը, միանշանակ, հոգուտ Ա. Թորոսյանի է…»:

Կիսվել