Մամուլ

Երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը դատապարտվեց 5 տարի 6 ամիս

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով դատավճիռ է կայացվել:

Փաստաբան Հայարփի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։

Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։

Փաստաբանը հիշեցրել է, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ։