Երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը գտնվել է. որտեղ էր նա
Երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը գտնվել է. որտեղ էր նա
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ մի քանի ամիս շարունակ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, ապա վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Քիչ առաջ Ա. Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ համացանցում շատերը քննարկում էին ընտանեկան ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս տղան մահացել էին, ու կարծիքներ էին հայտնում, թե ոստիկաններն ու քննիչները անգործության են մատնված և այս դեպքը կարծես թե փակել են, ու ոչ էլ կհայտնաբերեն «ճիվաղին», և նա կմնա անպատիժ, Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները 24 ժամյա ռեժիմով մարզի ոստիկանության պետի, քննչականի պետի և դատախազի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ կատարեցին, ինչը պսակվեց հաջողությամբ ու ստահակը, այլ ելք չունենալով, այսօր ներկայացավ ոստիկաններին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծռայութան համապատասխան հիմնարկ: