Մամուլ

Երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել

Երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

davtashen kamurj

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Մովսիսյանն ու պարեկ Սևակ Մնացականյանը:

Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի: Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանը մեկնել են ենթադրյալ մահացածի բնակության վայր՝ պարզելու համար նրա ինքնությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ:

Կիսվել