Երիտասարդն իրեն ցած է նետել կամրջից
Երիտասարդն իրեն ցած է նետել կամրջից
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլպավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը: