Երիտասարդական մետրոյի մոտ բախվել են թիվ 20 երթուղային ավտոբուսն ու «Mercedes»-ը․ կա 6 վիրավոր
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 քաղաքացու, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Բախման հետևանաքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը և հայտնվել մայթին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լևոն Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: