Մամուլ

«Երեք տարի առաջ էս օրը վարչապետի հետ մոշի «խավիար» էինք ուտում»․ Գարեգին Միսկարյան

«Երեք տարի առաջ էս օրը վարչապետի հետ մոշի «խավիար» էինք ուտում»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեք տարի առաջ էս օրը վարչապետի հետ մոշի «խավիար» էինք ուտում։

Ով չգիտի` ասեմ, որ էս հանդիպումը չափազանց կարևոր էր։ Վարչապետը լսելով էլարդի զեկույցի բացասական լինելու մասին մեր երկար փաստարկները, կարելի է ասել, զարմացավ (հասկանալի էր, որ ինքը իմ նման չէր նստել ու կարդացել այդ երեք հարյուր էջանոց փաստաթուղթը, իսկ շահագրգիռ կողմերը իրեն այլ բան էին զեկուցել)։

Խոստացավ անձամբ խոսել էլարդի մասնագետների հետ։ Խոստացավ ու արեց, ավելին` այն կազմակերպվեց ուղիղ եթերում, ինչը չափազանց կարևոր քայլ էր գործընթացի հանրային վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից։

Լիդիան

Այքանը, լավի մասին։

Հիմա վատի մասին.

Ցավոք, ինչպես շատ այլ հարցերում, էս հարցում էլ վճռականություն չդրսևորվեց։ էլարդի կողմից բառացի հայտարարված բացթողումների, դրանց ռիսկերի, գոյություն ունեցող ՇՄԱԳ փորձաքննության մեջ տեղ գտած կոպտագույն թերացումների ու մնացածի հնցագործութնունների մասին հայտարարությունը այդպես էլ անտեսված մնացին։

Այնինչ, դրան պիտի հետևեր քրեական գործերի շարան, պատասխանատվութան պիտի ենթարկվեին մեղավորնորը, ու Լիդիանի ՇՄԱԳ- ը պիտի ուժը կորցրած ճանաչվեր։

Չարվեց։ Չարվեց որովհետև պատժողներն ու մեղավորները իրար հետ փոխկապակցված են, և ինչպես վերջերս ՔՊ վարչության մի անդամ էր հպարտանում` համակարգը չի փոխվել։ Այո, չի փոխվել ու հովանավորչությունը շարունակում է ծաղկել»։

Կիսվել