«Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո»․ Արփինե Հովհաննիսյան
«Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Թարմացված՝
Անկախ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման հետ ունեցած խորը անհամաձայնությունից նրա հանդեպ կատարվածը համարում եմ անթույլատրելի։
Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՜Ք։
Ու՞ր էին ձեր լալահառաչ եւ իրավապաշտպան գրառումներն ու մտքի գոհարները, երբ ճնշում էին (էիք) դատավորներ Ազարյանին ու Գրիգորյանին։
Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո։
Հ.Գ. ԲԴԽ ղեկավարին ու անդամներին ասեք մենք ձեզ չենք հարգում, իսկ դու՞ք։
Ձեր հայտարարության փոխարեն կարող էր լինել լվացքի փոշու գովազդ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։