Մամուլ

Երեկ Սևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղայի ծննդյան օրն է․ առողջություն փոքրիկին

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:

Պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր տղայի ծննդյան օրն է, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ:  

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:

Սևան վրաերթ

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ տղան տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն։Վարորդը փախուստի չէր դիմել, տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժին։

Կիսվել