Մամուլ

Երեկ մահացած զինվորը ընկերուհի ուներ, 10 օր առաջ էր «օտպուսկ» եկել. մանրամասներ

Երեկ մահացած զինվորը ընկերուհի ուներ, 10 օր առաջ էր «օտպուսկ» եկել. մանրամասներ

ArmDaily.am-ը գրում է․ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ 

Վահրամը ընտանիքի 4 որդիներից կրտսերն էր, բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ։ Նրա եղբայրները ևս Արցախում են ծառայել։ 

Վահրամի համագյուղացիները նշեցին, որ տղան նույն գյուղից ընկերուհի ուներ . «Երկար տարիներ ընկերություն էին անում՝ դպրոցում բոլորը գիտեին, բայց բանակ գնալուց հետո չգիտենք պահպանվել էր շփումը թե չէ։ Մոտ 10 օր առաջ էլ օտպուսկ էր եկել։ Որքանով մենք ենք տեղյակ, խնդիրներ չուներ, հարգված, խելոք ընտանիքից է»։

Վահրամի ուսուցչուհիներից մեկը ևս նրան շատ դրական բնութագրեց. «Մենք բոլորս շատ ենք զարմացել նրա այդ քայլից։ Նախկինում երբեք նա նման քայլի չի փորձել դիմել։ Դպրոցում լավ չէր սովորում, բայց բոլորը սիրում էին նրան։ Խեղճ աշխատող ընտանիքից էր, անասնապահությամբ, հողագործությամբ ապրող մարդիկ են, իրենցից վատ բան չենք տեսել»։ Համագյուղացիները չեն հավատում ինքն իր կյանքին վերջ տալու վարկածին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգով վերջ է տվել իր կյանքին և ստացած վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կիսվել