«Երեկ իմ ականջին օդում կախված լուրեր են հասել, որի պատճառով ամբողջ գիշեր չեմ քնել»․ Գևորգ Պետրոսյան
«Երեկ իմ ականջին օդում կախված լուրեր են հասել, որի պատճառով ամբողջ գիշեր չեմ քնել»․ Գևորգ Պետրոսյան
«Նիկո՛լ Փաշինյան, դու ի՞նչ քայլ ես անում մեր ռազմագերիներին վերադարձնելու առումով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։
«Երեկ իմ ականջին օդում կախված լուրեր են հասել, որի պատճառով ամբողջ գիշեր չեմ քնել։ Լսել եմ, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, թե՞ որտեղ, որ օրգանները հանեն, փոխպատվաստումներ անեն։
Հասկանո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում․․․ Կամ էդ էրեխու գլուխը, որ կտրել էին, դրել էին խոզի վրա, նկարել էին․․․ Նիկո՛լ Փաշինյան, էդ տեսարանները տեսնելուց հետո ո՞նց ես քնում»,- ասաց պատգամավորը։
«Կարամ էթամ, խփեմ Նիկոլ Փաշինյանին․․․ Ամոթ լինի ինձ, թե չէթամ, խփեմ, բայց ինձ չեն հասկանա, կասեն՝ հեղափոխությամբ էկածին գնացիր, վերացրիր»,- հավելեց նա։