Երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը՝ 2 շաբաթվա պայմանագրային զինծառայող էր (ֆոտո)
Երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը՝ 2 շաբաթվա պայմանագրային զինծառայող էր (ֆոտո)
News.am-ը գրում է․ Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը:
«Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմեց նա:
Իշխանը ամուսնացած չէր, ունի 3 եղբայր եւ մեկ քույր:
Իշխանի քրոջ ամուսինն էլ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: