Մամուլ

Երեկ զոհված ավագ լեյտենանտն ինքնասպան է եղել. նոր մանրամասներ

Երեկ՝ հունվարի 9-ին, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում զոհված ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ  հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ, կատարվում է նախաքննություն:

«Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- վստահեցրել են ՔԿ-ից:

Կիսվել