ԺամանցՇոու-բիզնես

Երեկ Ալեքսանդր Բաբասյանի և իր որդու ծննդյան օրն էր․ նրանց ճոխ խնջույքն ու հետաքրքիր անակնկալները (Լուսանկարներ)

Tert.am Life-ը գրում է․ Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու որդին՝ կրտսեր Ալեքսանդրը երեկ տոնել են իրենց տարդերաձը: Օգոստոսի 15-ը նրանց ընտանիքում ամեն տարի կրկնակի տոն է, որն այս տարի նշել են մեծ խնջույքով երևանյան ռեստորանային համալիրներից մեկում: Ալեքսանդրը պատմեց, որ տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերին: Առաջին շնորհավորանքը դերասանը ստացել է եղբորից՝ հեռախոսային զրույցի ժամանակ: Արդեն կեսգիշերին սիրելի ամուսնուն հետաքրքիր և տպավորիչ կերպով է շնորհավորել Լիլիթը:

«Տանը խոսում էի հեռախոսով, Լիլիթն ասաց, հիմա դուրս գամ ու շուտ գամ: Ես մտածեցի մեքենայի մեջ ինչ-որ բան է մոռացել: Մի քանի րոպե անց մտավ տուն բազմաթիվ անակնկալ նվերներով: Որևէ մեկը չեմ կարող առանձնացնել, քանի որ տարբեր նվերների ամբողջություն էր: Շատ հետաքրքիր և տպավորիչ ստացվեց նրա անակնկալը, աչքերս ուրախությունից փայլեցին: Նա ամեն ինչ նախօրոք էր մտածել»․ասաց Ալեքսանդրն ու ավելացրեց, որ իրեն մատուցված անակնկալից հետո Լիլիթի հետ անցել են որդուն անակնկալ պատրաստելու գործին։

«Լիլիթի հետ ամբողջ գիշեր երեխայի սենյակն էինք զարդարում իր սիրելի մուլտհերոսների նկարներով, փուչիկներով և նվերներով, որ առավոտյան արթնանա ու միանագմից այդ տոնական մթնոլորտը զգա: Որդիս առավոտյան արթնանալուն պես՝ նվերների մեջ լողում էր: Ես այդ պահը շատ եմ սիրում, երբ ինքը խառնված սկսում է նվերներն ուսումնասիրել և ուրախանալ: Իհարկե, միշտ չէ, որ ես այդպես եմ անում, որպեսզի երեխան նվեր ստանալու հաճույքը չկորցնի: Դա լինում է տարին երկու անգամ՝ իր ծննդյան օրն ու Ամանորին»:

Դերասանը նշեց, որ տոնական օրը շարունակվել է բազմաթիվ շնորհավորանքներով և գեղեցիկ մաղթանքներով նաև երկրպագուների կողմից, իսկ երեկոյան արդեն շարունակվել է հարազատ մարդկանց միջավայրում՝ տոնական սեղանի շուրջ: Տոնական խնջույքին ներկա էին Բաբասյան ընտանիքի հարազատները, մտերիմ ընկերները, որոնց թվում էին նաև հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ՝ Հայկոն, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, DJ Smoke-ը, Գագա Ամատունին և այլք: Ալեքսանդրը դարձավ 36, իսկ որդին՝ 4 տարեկան: Նա նշեց, որ նման մեծ խնջույք կազմակերպել է իր 33-ամյակին, երբ լրանում էր նաև որդու 1-ամյակը.

«Երեք տարին մեկ է մեծ խնջույք ստացվում: Մնացած տարիներին ավելի փոքր ընտանեկան խնջույք ենք կազմակերպել: Այս տարի իմ ցանկությունն էր, որ բարեկամներիս, բոլոր ընկերներիս մեկ վայրում հավաքեմ ու մեծ խնջույք կազմակերպեմ: Մենք միշտ երեխայի տարեդարձը նշել ենք առանձին՝ մանկական ժանացի վայրում իր ընկերների հետ, իսկ ես առանձին եմ տոնել իմ ընկերների հետ, իսկ այս տարի ինչպես , որ 33-ամյակիս, մեր տարեդարձները նշեցինք մի վայրում ու մեծ խնջույքով»:

Դերասանը նշեց, որ տարեդարձի օրն իր համար կրկնակի տոն լինելուց բացի շատ կարևոր նշանակություն ունի. «Այսպես թե այնպես, դու այդ օրը շատ ուրախ ես քո ծննդյան, իմ դեպքում նաև որդուս ծննդյան օրվա հետ կապված, բայց կրկնակի հաճույք է, երբ առաջնեկդ տղա է ու ծնվել է հենց քո ծննդյան օրը: Դու ուրախանում ես կրկնակի ու եռակի,-ասաց դերասանն ու ավելացրեց, որ այս տարի հյուրերին որևէ կերպ չեն զարմացրել խնջույքի ժամանակ, ինչպես նախորդ տարի, երբ Ալեքսանդրն ու Լիլիթը կրում էին որդու լուսնակարով միանման շապիկներ,- Այս տարի հյուրերին զարմացրել ենք միայն մեր ուրախությամբ: Մտքովս անցնում էր նախորդ տարվա նման որևէ բան անել, բայց չուզեցինք կրկնվել: Հաջորդ տարի երեխայիս 5-ամյակն է, որի ժամանակ արդեն անակնկալներով կզարմացնենք»:

Ծննդյան խնջուհքի գեղեցիկ դրվագները՝ կարող եք դիտել այստեղ։

Կիսվել