ՄամուլՔաղաքականություն

«Երեկվա բանավեճը վախվորած բանավեճ էր»․ Էդմոն Մարուքյանը պատմում է իր քաղաքական «հովանավորների» մասին

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Էդմոն Մարությանը պարզաբանում է երեկ քաղաքական բանվեճի ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից արված ակնարկները նրա քաղաքական հովանավորների մասին․

«Երեկվա բանավեճից հետո մեր հանդեպ այլանդակ հակաքարոզչություն է սկսվել տարբեր կուսակցությունների կողմից։ Գոնե լուրջ հարցեր քննարկեն բոլորը խոսում են Գագիկ Ծառուկյանի արած արտահայտության մասին։ Երեկ հիշատակված Գևորը եղել է իմ բանակային ընկերը, այնուհետև եղել եմ նրա իրավապաշտպանը, ես շատերի իրավունքների պաշտպանությունն եմ ապահովել այդ մարդիկ էլ ինձ ընտրել են, բայց դա չի նշանակում, որ նրանք իմ քաղաքական հովանավորներն են, դա չհաջողված ակնարկ էր Գագիկ Ծառուկյանի կողմից»։

Ըստ պատգամավորի թեքնածուի, իրենք գալու են իճխանության, որպեսզի փոխեն նախկին քաղաքական իրավիճակը․
«Մենք վերջապես պետք է բիզնեսը տարբերակենք քաղաքականությունից։ Նոր իշխանությունում չպիտի լինեն բիզնեսմե մոնոպոլիստներ։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նրանք ասում են, որ պետք է գան իշխանության, այլինչ այսքան տարի եղել են քաղաքական երկրորդ ուժ, սակայն այդպես էլ ոչինչ չեն արել մեր պետության համար»։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում եղած բանավեճը նա որոկեց շինծու և կաշկանդված,
«Երկվա բանավեճը վախվորած բանավեճ էր, մարդիկ իրենց դիմաց կանգնած էին, կարող էին հարցեր տալ, վախենում էին։ Եկել ինձ եք հարցեր տալիս, այնիչն երկիրը թալանողները այնտեղ էին, դա նրանից է, որ իրենց օրակարգում չկար բաց խոսելու քաղաքականությունը»։

Կիսվել