Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները․ Արկադի Դումիկյան
Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները․ Արկադի Դումիկյան
Երգիչ Արկադի Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:
Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:
«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»,- գրել է երգիչը: