Մամուլ

Երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, դին գտել են ավտոմեքնայից դուրս

Երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, դին գտել են ավտոմեքնայից դուրս

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Սարգիս Վերդոյանի գլխավորությամբ։

Փրկարարները ճանապարհից մոտ 50-70 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։ 

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատար ավտոմեքենային։ 

Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ասում էի, որ մահացածին երեկ ողջ գիշեր փնտրում էին հարազատները, նրանք են հայտնաբերել վթարված ավտոմեքենան ու ահազանգել են 911։