Երեկվանից «Իմ քայլը» Ֆեյսբուքյան էջը ակտիվորեն տարածում և մեկնաբանում է իմ հայտարարությունը․ Անի Կարապետյան
«Երեկվանից «Իմ քայլը» Ֆեյսբուքյան էջը ակտիվորեն տարածում և մեկնաբանում է իմ հայտարարությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։
«Չի բացառվում, որ հետագայում որևէ միտինգի ժամանակ ես էլ սպանվեմ, բայց միշտ հիշեք. սահմանին զոհվածը շատ ավելի մեծ արժեք է իրենից ներկայացնում, քան քաղաքական ակցիայի ժամանակ զոհվածը:
Երեկվանից «Իմ քայլը» Ֆեյսբուքյան էջը ակտիվորեն տարածում և մեկնաբանում է իմ այն հայտարարությունը, ըստ որի՝ մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատավարությունից հոգեպես բավարարվում և PR է անում: Իմքայլականները, արի ու տես, բորբոքվել ու գրգռվել են իմ ասածից և հարձակվել ինձ վրա, այն դեպքում, երբ իրենք ոչ մի բարոյական իրավունք չունեն այդպես իրենց դրսևորելու:
Ես չեմ հրաժարվում իմ պնդումներից և հիմա էլ հարց եմ ուղղում Սարգիս Քլոյանին՝ հարգելի պարոն, Ձեր որդին մարտի 1-ին ցուցարա՞ր է եղել, թե՞ պատահական անցորդ: Ես ինքս 2008 թվականի , հանդիսանալով 16-ամյա դեռահաս, եղել եմ ակտիվ ցուցարար, և կարող էի իրինքս էլ զոհվել:
Եվ եթե նման բան լիներ, ես զոհվեի, ուրեմն ում վրա պետք է լիներ իմ մահվան պատասխանատվությունը՝ Նիկոլի՞, որը հիմնական հրահրողն ու սադրիչն էր այդ օրվա, Լևոն Տեր-Պետրոսյանի՞, որը իր տանը հանգիստ, առոք-փառոք նստել ու ստում էր, թե իբր տնային կալանքի տակ է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, ով նախագահի իր պարտականություններն էր կատարում՝ պահպանելով երկրի սահմանադրական կարգը:
Եկեք մի փոքր խորանանք՝ հասկանալու համար առաջնայինն ու երկրորդականը:
Նիկոլ Փաշինյանի առաջին նշանակումներից մեկը՝ Կարպիս Փաշոյանը, առանց ամաչելու հայտարարում էր, թե Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը մանկական դեմքով պատանի է եղել, չի էլ հասկացել՝ թե ինչ է անում, երբ պայթեցրել է նռնակը և իր հետ միասին այն աշխարհ տարել մոտ տասը ադրբեջանցու:
Նույն Կարպիսը շատ լուրջ դեմքով նաև պնդում էր, թե Մոնթեն օտարերկրա գործակալ է եղել:
ԵԿՄ նախագահի պաշտոնին տիրացած Սասուն Միքայելյանն անցած տարի հայտարարեց, թե «թավշյա հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան ղարաբաղյան հաղթանակը: Այդպիսով Միքայելյանը գետնով տվեց Եռաբլուրում հանգչող մեր հերոս նահատակների հիշատակը՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին:
Լեսբուհիների առաջնորդ Լարա Ահարոնյանն իր հերթին նշեց, թե ապրիլյան պատերազմի սկսման օրը պետք է ոչ թե հպարտանալ, այլ ամաչել: «Մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ որ պատկերացնենք ուրիշ բան քան պատերազմ», – իր էջում գրել էր սույն ՔՊ-ական տիկինը՝ առանց հասկանալու, որ պատերազմը մեզ պարտադրված է եղել Ադրբեջանի կողմից, իսկ մենք ընդամենը պաշտպանվել ենք և ետ մղել թշնամուն:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն օրերս հայտնագործությամբ հանդես եկավ, թե բա՝ ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ չենք տարել:
Եվ վերջապես, առաջին տիկին համարվող Աննա Հակոբյանը առանց կարմրելու, առանց վատ զգալու նշել էր, թե մեր տղաները Արցախում զոհվել են հանուն ոչնչի:
Սա է ձեր պատկերը, պարոնայք թավշյաներ, որը ցույց է տալիս ձեր անհայրենիք էությունն ու պետական մտածելակերպի իսպառ բացակայությունը: Դուք, որոնց համար Էլթոն Ջոնն ավելի մեծ արժեք է, քան Մոնթեն ու Ռոբերտ Աբաջյանը, ի՞նչ իրավունքով եք քննարկում ուրիշների տեսակետները կամ ձեզ դնում դատավորի տեղ:
Հիմա, եթե «Իմ քայլը» էջը կառչում է իմ ասածներից, շեշտեմ, որ ես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում իմ յուրաքանչյուր բառին: Դուք, հարգարժան հեղափոխականներ, այս մեկ տարվա կամ ձեր ողջ կյանքի ընթացքում քանի՞ ազատամարտիկի տուն եք այցելել, քանի կռված մարդու առողջությամբ եք հետաքրքրվել, կարո՞ղ եք ասել: Եթե դժվարանում եք պատասխանել, եկեք ես ձեզ տրամադրեմ բոլոր մարտիկների հասցեներն ու կոորդինատները՝ որպես «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ և տեղեկացնեմ նրանց կենցաղի ու խնդիրների մասին:
Կամ մեկ այլ հարց՝ հաշվե՞լ եք՝ քանի ամիս է արդեն, որ բանակում սպանված զինվորների ծնողները կառավարության դիմաց ցույց են անում և վարչապետից ընդունելություն պահանջում, իսկ Նիկոլի վեջը չի:
Վերադառնալով մարտի 1-ի թեմային, ասեմ: Չի բացառվում, որ հետագայում որևէ միտինգի ժամանակ ես էլ սպանվեմ, բայց միշտ հիշեք. սահմանին զոհվածը շատ ավելի մեծ արժեք է իրենից ներկայացնում, քան քաղաքական ակցիայի ժամանակ զոհվածը:
Քանզի հայրենիքի պաշտպանությունն ավելի վեհ գաղափար է, քան քաղաքական հայացքների, քաղաքական շահերի համար մղվող պայքարը:
10 զոհերի ծնողները թող գիտակցեն վերջապես, որ իրենց զավակների համար թավշյա իշխանության սիրտը չի ցավում, Նիկոլն ու իր թիմը թքած ունի բոլոր զոհերի և նրանց ընտանիքների վրա, այստեղ գնում է զոհերի պարզ շահարկում:
Ես՝ Անի Կարապետյանս, անկախ օրվա իշխանությունից՝ իմ հայրենիքի զինվորն եմ, իսկ դուք, քայլարածներ, գնացեք կողմնորոշվեք՝ ու՞մ ծառաներն եք Սորոսի՞,Նիկոլի՞, Արևմուտքի՞, թե՞ ով ավելի շատ կվարձատրի»: