Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մայրաքաղաքում այսօր և հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր և հունիսի 1-5-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։