Երեխու հերն եկավ, ասեց՝ Ժուլետ տոտա, երեխեն ուր ա․ հարևանները մանրամասներ են պատմում
Երեխու հերն եկավ, ասեց՝ Ժուլետ տոտա, երեխեն ուր ա․ հարևանները մանրամասներ են պատմում
ArmLur.am-ը գրում է․ Արդեն 24 ժամ է, ինչ ԱԻՆ փրկարարները փնտրում են 2-ամյա Տիգրանին, ով երեկ, ըստ նախնական վարկածի, ընկել է Մարմարիկ գետը։
Երեկ՝ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը նշված մեքենաների մոտ աշխատելիս են եղել, երբ երեխաներին ուղարկել են տուն, սակայն պարզ է դարձել, որ փոքրիկներից միայն մեկն է հասել տուն։
Վարկածը հետևյալն է, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։
Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրը ասել է, որ իր հետ չէ։
Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։