«Երեխուս գրկիցս վերցրին, քաշելով տարան, պառկեցրին գետնին». բերման ենթարկված (Տեսանյութ)
«Երեխուս գրկիցս վերցրին, քաշելով տարան, պառկեցրին գետնին». բերման ենթարկված (Տեսանյութ)
News.am-ը գրում է․ Սկզբում դոմիկ է եղել դրված, դոմիկում ենք ապրել, այդ ընթացքում այս շինությունն եմ սարքել, սենյակ եմ սարքել, որ էնտեղ ապրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումն նշեց երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված Վազգեն Ռաֆայելյանը, որի շինուևթյունը նախօրեին քանդել են:
«Ամբողջը քանդել են, հողը շուռ են տվել, տնկած ծառերը պոկել, գնացել են: Օրինականացման համար դիմել եմ քաղաքապետարան: Անգամ մինչեւ սարքելն եմ դիմել: Ես շարունակել եմ կառուցել, մինչեւ փաստաթղթերս կլինեին:
Արդեն վերջացրել էի, եւ սպասում էի, որ սեփականացման հարցերը լուծվեն: Ես չեմ իմացել, որ երեկ պետք է գային, եթե իմանայի, երեխաներին չէի թողնի էստեղ մնան, որովհետեւ ահավոր տեսարան էր, չէի ուզենա դա տեսնեն: Երեխաները խաղում էին, նկարչություն էին անում ներսում:
Ես խանութ էի գնացել, երեխաներն են տեսել, որ ոստիկանները եկել, շրջապատել են շենքը: Տղաս գրկիս էր, ձեռքիցս վերցրին, քշելով տարան, ինձ էլ ծեծելով տրան հասցրին էնտեղ, պառկեցրին գետնին, ձեռնաշղթաները գցեցին, տարան: Ծեծելով, ջարդելով տարան ինձ: Երեւի աշխատող տղեն տեղ չունի էս երկրում: Չեմ ուզում հիասթափվել, ընկճվել, բայց նման բաներ տեսնելով շատ վատ եմ զգում:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում