Ազատ խոսք

Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ. Արփինե Հովհաննիսյան

Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս. Սարգսյանի հրամանը:

Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:

Արփինե Հովհաննիսյան

Իրականում` որպես իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:

Ապացույցդ ներկայացրո՛ւ, սուտասան կապիտուլյանտ:

Հ.Գ. Սրբապի՜ղծ, ալեններիդ ու պապիկյաններիդ ասա՛՝ երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»:

Կիսվել