Աշխարհ

Երեխան ողջ է մնացել 25-րդ հարկից մեքենայի վրա ընկնելուց հետո

Երեխան ողջ է մնացել 25-րդ հարկից մեքենայի վրա ընկնելուց հետո

Նովոչեբոկսարսկում 11-ամյա տղան ընկել է շենքի 25-րդ հարկի պատշգամբից կայանված Gazelle- ի վրա և ողջ է մնացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Չուվաշիայի քննչական կոմիտեի քննչական վարչությանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մարտի 18-ի առավոտյան, Վինոկուրով փողոցում: Երեխան անմիջապես հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

erexa ynknel

Ըստ վարչության՝ ներկայում քննիչները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները:

Ըստ Nation-news-ի՝ տղան փախել է դպրոցից և մտել շենքի մուտքը, երբ տեսել է բաց դուռ: Տեղի բնակիչները նրան գտել են մեքենայի տանիքին: Այժմ երեխան տեղական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:

Կիսվել