Մամուլ

Երեխան հենվել է մոծակներից պաշտպանող ցանցին ու ընկել. մանրամասներ

Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է երեխան 6-րդ հարկից հայտնվել գետնին։ 2-ամյա փոքրիկը հենվել է մոծակներից պաշտպանող ցանցին։ Ցանցը չդիմանալով ծանրությանը՝ պատռվել է, ինչի արդյունքում երեխան վայր է ընկել։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Կիսվել