Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
Կիրովի մարզում կրակի հետ խաղացող վեցամյա տղան և նրա կրտսեր քույրը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել Շաբալինսկի շրջանի Նովոտրոիցկոե գյուղում։ Երեխաների տատիկը տանն էր՝ կինը պառկեցնում էր կրտսեր թոռանը։ Այդ ժամանակ մեծ երեխաներն իրենց հորից կրակայրիչ են վերցրել ու խաղացել խոտերի մոտ։ Խոտերի մոտ առկա է եղել դյուրավառ հեղուկի տարա։
«Երեխաները խաղով են ընկնում ու պատահաբար շրջում են տարան։ Վառելիքը դուրս է թափվում ու բռնկվում, կրակն ակնթարթորեն տարածվում է»,- ասել է վարչության ներկայացուցիչը։
Երեխաներին հաջողվել է փախչել տնից անվտանգ հեռավորության վրա։ Տատիկն ու կրտսեր թոռը նույնպես հասցրել են լքել իրենց տունը։
«Արդյունքում ամբողջությամբ այրվել են տունն ու տնտեսական շինությունները։ Ժամանած հրշեջ-փրկարարները թույլ չեն տվել, որ կրակը տարածվի հարակից շենքերի վրա»,- պարզաբանել են ԱԻՆ-ից։