Երեխայի բուժման համար փող են խնդրել․ մանրամասներ էլեկտրատեխնիկայի ընկերության տնօրենին ծեծի ենթարկելու դեպքից
Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ծեծի են ենթարկել «Ռեզոն» կահույք և կենցաղային տեխնիկայի տնօրենին՝ Գևորգ Շահրամանյանին, ով Արցախից է:
Այս դեպքի մասին արցախցիները գրել էին, որ երեխայի բուժման համար փող են խնդրել Հայաստանում հաջողված բիզնեսմեն արցախցի Գևորգ Շահրամանյանից, ինչը վերածվել է ծեծ ու ջարդի։
Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել: