Մամուլ

«Երգ ու պարով դիմավորել են նիկոլին. և ուզում եք՝ աշխարհը մեզ հարգի՞». Վահե Լոռենց

«Երգ ու պարով դիմավորել են նիկոլին. և ուզում եք՝ աշխարհը մեզ հարգի՞». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում երգ ու պարով են դիմավորել նիկոլին։ Եվ էսքանից հետո ուզում եք աշխարհին ներկայանալ որպես պատիվ, արժանապատվություն ունեցող էթնո՞ս։

Ուզում եք աշխարհը մեզ հարգի՞, հարգի մեր ապրելու, արժանապատիվ ապրելու և արարելու իրավու՞նքը․․․ Չէ մի․․․

Էսքանից հետո թուրքին անուն եք կպցնում, թե թուրքն էսա, էնա, մենք էլ զատո աշխարհի ամենա․․․

Հա՞․․․ դուք հավատում եք, թե երբևէ թուրքը նման բան կանի կամ էդքան կիջնի՞․․․

Հայու գենի մասին բարբաջողներ, չգաք ասեք, թե դրանք հայեր չեն, եսիմ ով են, կամ էլ՝ նախօրեին ծելեվիզրով Բաբա Յեգայի մասին մուլտ են դիտել ու կախարդված են․․․

Սա՛ է 21-րդ դարի հայի հավաքականությունը, ցավոք, սա՛ է մեր արժեհամակարգը․․․

Իսկ պատճառը՞․․․ ո՞րն է պատճառը․․․ անիմաստ է հարյուրերորդ անգամ ասել։ Դուք ամենքդ էլ ըստ ձեզ՝ ամենագետ եք։ Ձեր աստված ձեզ հետ։ Ամեն․․․»

Կիսվել