Շոու-բիզնես

Երգչուհիները բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը. ո՞րն է պատճառը․ մանրամասներ

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ գրավոր և բանավոր հրաժարվել է մասնակցել «Խազեր» մրցանակաբաշխությանը, բայց իր անունը հայտնվել է մրցույթի անվանակարգերում։

«Ես «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես և իմ թիմը բազմիցս հայտնել ենք կազմակերպիչներին՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր ձևով։

Ավելին՝ հստակեցրել եմ և պահանջել, որ իմ անուն -ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող արշավներին:

Շարունակելու եմ աշխատել նվիրված ժողովրդին, իսկ գնահատականը ստանում եմ իմ լսարանից և երկրպագուներից, որոնց հետ հարաբերություններն ամենաամուրն ու առողջն են արդեն տարիներ շարունակ:

Հույս ունեի, որ կազմակերպիչները նույն հարգանքով կմոտենային իմ որոշմանը, որը, ցավոք, անտեսվել է»:

iveta mukuchyan

Երգչուհի Բրյունետը ևս հայտնել էր, որ հրաժարվել է մասնակցել բոլոր տեսակի մրցանակաբաշխություններին։

«Բարև բոլորին, ուզում եմ հստակեցնել։ Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։

Միակ ճանաչումը, որը ինձ համար իսկապես կարևոր է, դա դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն, և պահում իրենց սրտերում: Դուք եք իմ իրական մրցանակը»:

bryunet
Կիսվեք ձեր էջում