Շոու-բիզնես

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը խարդախության ու ստորության զոհ է դարձել․ Նա դիմել է ոստիկանություն

Երեկ՝ նոյեմբերի 30–ին, խարդախության զոհ է դարձել Երգի պետական թատրոնի երգիչ, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Կյոկչյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմանում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում իրեն անծանոթ Արմենի ցուցումով իր բջջային iPhone XS Max տեսակի հեռախոսը վաճառելու նպատակով փոխանցել է ոմն տաքսու վարորդի, որն իր հերթին պետք է այն փոխանցեր մեկ այլ տղամարդու։ Վերջինս հետո պետք է իրեն վճարեր 798 հազար դրամ:

Որոշ ժամանակ անց երգիչը հասկացել է, որ ինքը խաբեության զոհ է դարձել ու կատարվածի մասին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տաքսու վարորդին և մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Երգիչը ոստիկաններին ասել է, որ նրանցից մեկի անունը Կամո է, մյուսինը՝ Արմեն, իսկ ինքը բջջային հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն էր տեղադրել List.am կայքում:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Գրիգոր Կյոկչյանը 2015 թվականին Հայաստանն է ներկայացրել «Նոր ալիք» մրցույթում։

Կիսվել