Երբ Քոչարյանը և Սերժը ուզում են գալ իշխանության, իմ փսխելը գալիս է. Վալերի-Աշխեն Գործունյան
Երբ Քոչարյանը և Սերժը ուզում են գալ իշխանության, իմ փսխելը գալիս է. Վալերի-Աշխեն Գործունյան
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, որը թույլ կտա սփյուռքահայերին Հայաստանում դառնալ կառավարության անդամ: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկությունը, որքանո՞վ է ճիշտ, չունենալով քաղաքացիություն, նախարար լինել ՀՀ-ում:
-Այստեղ հարց է ծագում, թե որքանով սփյուռքահայերը տեղյակ կլինեն Հայաստանի իրականությունից: Նախ նրանք պետք է գան մի քանի տարի ապրեն, դրա համար մի քիչ դժվարանում եմ համաձայնվել այս առաջարկի հետ։
Եթե տնտեսության համար է սա արվում, որ տեխնոկրատ, պրոֆեսիոնալ մասնագետների բերեն, այս առումով այո, համաձայն եմ, բայց եթե լուրջ քաղաքականությամբ են ուզում զբաղվել, նախ պետք է ապրել Հայաստանում։ Ես, որ այդքան ապրել եմ Հայաստանում, անգամ ես լավ չեմ չգիտեմ պոստսովետական Հայաստանի գաղտնիքները։
Ես կառաջարկեի, որ ուղղակի թող օգնեն, իսկ կառավարելը դժվար է: Թող գաղափարներ տան, աջակցեն, բայց չզբաղեցնեն կարևոր պաշտոններ։ Սփյուռքահայերը չեն տիրապետում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, պետք է երկրի ներսում ապրես, դա կարևորագույն խնդիր է: Ինչպե՞ս որևէ մեկը կարող է գալ Ֆրանսիայում կառավարել։ Դու պետք է նախ տիրապետես խնդիրներին, որ կարողանաս կառավարել։
-Հայաստանում նախընտրական զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում:
Պոպուլիզմը չեմ սիրում, իսկ Փաշինյանը գնալով ավելի պոպուլիստ է դառնում: Մյուս կողմից, երբ Քոչարյանը և Սերժը ուզում են գալ իշխանության, իմ փսխելը գալիս է։ Սա անտանելի է, ո՞ւր ենք գնում, ուր է գնում Հայաստանի կառավարումը:
Մենք մտահոգ ենք, և հուսամ, որ ժողովուրդը խելացի պետք է լինի իր ընտրության հարցում: Հայերը ապուշ չեն, ամեն ինչ հրաշալի գիտեն, իրենք ընտրություն կանեն նորմալ, եթե ընտրակեղծիք չլինի։
-Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և «կրելու է»: Ինչպես եք գնահատում նման ինքնվստահ հայտարարությունը:
Եթե Քոչարյանը կրի, իմ անունն այլևս Գործունյան չի լինի, եթե նա կրի, ուրեմն խարդախություն է տեղի ունեցել։ Եթե Քոչարյանը կրի, ես չգիտեմ, ես շոկի մեջ կլինեմ, և առհասարակ կմտածեմ՝ գա՞լ Հայաստան, թե ոչ:
Ինձ համար թե՛ Սերժը, թե՛ Ռոբերտը նույնն են, սա իմ անձնական կարծիքն է։ Ես համոզված եմ, որ հայության և Սփյուռքի համար իրենք չեն կարող լավ բան բերել, ինչու պետք է նորից գան, իրենք ուղղակի թալանել են Հայաստանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում