Մամուլ

«Երբ տեսնեմ խանգարում եմ Սեյրան Օհանյանին, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից». Ռուզաննա Խաչատրյան

«Երբ տեսնեմ խանգարում եմ Սեյրան Օհանյանին, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից». Ռուզաննա Խաչատրյան

Այս մասին այսօր հավաք-քննարկման ժամանակ ասաց՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

«Ի սկզբանե էր բանը, և կայանում էր իմ ընտրության մեջ, թե ում ընտրեցի իբրև կյանքի ընկեր։

Ինքն արդեն գեներալ-լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարևոր ասպարեզներ նվաճած մի մարդ։ Երբ հանդիպեցի, նա արդեն ուներ ծանրագույն վնասվածք։

Ես մասնագիտոթյամբ բժիշկ եմ, և շատ ճիշտ գնահատել եմ ամեն ինչ՝ այն արժեհամակարգով, որով մենք դաստիարակվել էինք։

Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ և սիրուն տղամարդն էր։

Իմ ակտիվությունն իմ աշխարհայացքն է և իմ մարդկային վերաբերմունքն է և դա չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով։ Ամեն ինչով սատարել եմ, սատարելու եմ։ Երբ տեսնեմ, որ խանգարում եմ իրեն, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից»։

Կիսվել