Մամուլ

Երբ տեղի կունենա Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17։00-ից, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում (Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ)։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել։