Երբ նրանք իմ գլխին գործ սարքելով էին զբաղված, գործընկերներիցս շատերը լռեցին. Դավիթ Սանասարյան
Երբ նրանք իմ գլխին գործ սարքելով էին զբաղված, գործընկերներիցս շատերը լռեցին. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետի պաշտոնը ժամանակավոր կասեցրած՝ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, որովհետեւ սոցիալ-դեմոկրատ չէի:
Երբ նրանք եկան արհմիությունների ակտիվիստների ետևից, ես լռեցի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան հրեաների ետևից, ես լռեցի, որովհետեւ հրեա չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, այլեւս ոչ ոք չկար, որ պաշտպաներ ինձ»:
Գերմանացի հոգևորական Մարտին Նիմյոլլերն այս տողերը գրել է նացիստական Գերմանիայում զանգվածային հետապնդումների ժամանակ` ի պատասխան գերմանական մտավորականության հանցավոր անտարբերության, որը բերեց անդառնալի կորուստների:
Երբ նրանք իմ գլխին գործ սարքելով էին զբաղված, գործընկերներիցս շատերը լռեցին, քանի որ իրենց չէր վերաբերում, կամ կուրծք ծեծելով ասում էին, որ չի կարող գործ կարվել։ Երբ նրանք իմ մասին կեղծ ինֆորմացիա էին տարածում, շատերը լռում էին՝ համարելով, որ իրենց չի վերաբերում։
Ինչպես Սուրեն Պապիկյանի, այնպես էլ ցանկացած քաղաքացու նկատմամբ «դոսյեներով», «կոմպրոմատներով» մրոտելու ցանկացած փորձ դատապարտում եմ և զորակցությունս եմ հայտնում նրանց։
Պետք է հիմնովին հրաժարվենք այս արատավոր ժառանգությունից ու մերժենք նման կեղտոտ գործելաոճը, ինչը ենթադրում է, որ ոչ միայն մեր հակառակորդներից պահանջենք, այլև ինքներս կուլ չտանք «կոմպրոմատի» «օգտակար» գայթակղությունը։
Սիրում եմ բոլորիդ»։