«Երբ նորից երկիր ունենանք, մարդկանց պետք է բացատրել, որ իրանք տուգանվելու ապրանք են»․ Մհեր Մկրտչյան
«Երբ նորից երկիր ունենանք, մարդկանց պետք է բացատրել, որ իրանք տուգանվելու ապրանք են»․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայը…
Էն հայը ում վրա թքած են ունեցել միշտ` միշտ մտածելու ա, որ իրա հարսանիքը ու սալյուտը ավելի կարևոր ա քան սուգը:
Հայը…
Էն հայը ով ապրում ա թանկարժեք բնակարանում ու ապրել ա լավ միշտ` տան պարկինգում ավտոն միշտ քշելու ա «պրոտիվ դվիժենի» որովհետև իրան տենց մոտ ա ու հարմար:
Ու տենց լիքը հայեր կան ում միշտ ասել են, որ իրանք յուրահատուկ ազգ են ու չեն ասել, որ իրանք շատ սովորական ազգ են` ուղակի իրանց մեջ նիկոլի ականջից հեռու երբեմն ծնվում են շատ տաղանդավոր, հայրենասեր ու քաջ մարդիկ ու փայփայում հայի անունը, պատիվը, սահմանը:
Մի օր երբ նորից երկիր ունենանք, մարդկանց պետք ա բացատրել, որ իրանք տուգանվելու ապրանք են: Որովհետև միայն պատժվելով ա մարդկանց միջից դուրս գալիս նիկոլին նմանվելու բնազդը»: