ՄամուլԺամանց

Երբ է նշվելու Վարդավառը 2025 թվականին

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր:

Bavnews.am-ը տեղեկացավ, որ Վարդավառը 2025 թվականին կնշվի կիրակի օրը հուլիսի 27-ին։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին: