Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել… Ռիկի Մարտինը` իր հայ ամուսնու հետ հանդիպման մասին
Ռիկի Մարտինը պաշտոնապես ամուսնացավ հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոան Յոսեֆի հետ: Ռիկի Մարտինը հայտնվել է «Attitude» ամսագրի շապիկին, որտեղ միշտ հայտնվում են ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող մարդիկ: Ռիկի Մարտինը պատմել է Ջոան Յոսեֆի հետ ծանթության, առաջին հանդիպման մասին:
«Մենք միմյանց հետ սոցցանցով էիք շփվում մոտ կես տարի, սակայն երբեք չենք խոսել սեռական կյանքի մասին: Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել: Այդ պահին ինքս ինձ ասացի. «Ես այս տղայի հետ պետք է ամուսնանամ»,- հարցազրույցի ժամանակ ասել է Ռիկի Մարտինը:
Ռիկի Մարտինը ասել է, որ Ջոանի շնորհիվ ինքը կարողացել է խոստովանել իր սեռական ուղղվածության մասին:
«Ես վախենում էի մարդկանց հետ շփվելուց` մտածելով, որ նրանք կիմանան ամեն ինչ իմ մասին: Ես այնքան էներգիա եմ ծախսել, որպեսզի թաքցնեմ իմ սեռական կողմնորոշումը»,- ասել է Ռիկի Մարտինը: